Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
22.07.2026 | 13:42Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս, որ հանդիսանամ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։ Այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Պատճառն այն է, որ այդ Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, թե իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել որոշակի հանդիպումների Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալներ հայտնել և որպես վկա հարցաքննվել։
Ուզում եմ նշել, որ սա ապօրինության գագաթնակետն է։ Երեկ արդեն դրա համար հիմքեր էին փորձում դնել, և իրենք այս ապօրինությունն անում են վախից. պնդում եմ՝ վախից ինձ հեռացրեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որ իրենք կատարում էին երեկ, ուղղակի ջախջախել ենք։ Երբ տուժողի հարցաքննությունը կատարվում էր, այն հարցերը, որոնք ես ներկայացնում էի տուժողին հետևողականորեն, և այն պահից սկսած, երբ վարույթն իրականացնող մարմինը տեսնում էր, որ իրենց նախորդ բոլոր ցուցմունքները կոտրվում են և ուղիղ հակասական ցուցմունքներ են ստացվում, սկսում էր հանել հարցերը։ Այսինքն՝ հարցը տրվում էր, քննիչն ասում էր՝ «վարույթի հետ կապ չունի» ու հանում էր»»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

