Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ի՞նչ հոդվածով է Դատախազությունը ցանկանում որպես մեղադրյալ ներգրավել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին, ինչու մինչև այժմ նրան մեղադրանք չի ներկայացվել, եթե իսկապես այդպիսի անհրաժեշտություն առաջացել էր դեռ մեկ ամիս առաջ։ Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում այս տեղեկությունների հանրայնացումը։

«Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հնարավոր չէ տրամադրել»,- հայտնում են Դատախազությունից։

Նշենք, որ այն շրջանում, երբ դեռևս Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չէր կայացրել Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, Դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանալու համար, սակայն ԿԸՀ-ն դիմումը ծանրաբեռնվածոթյան պատճառով չէր քննել։ Հուլիսի 8-ի նիստին ԿԸՀ-ն որոշել էր Դատախազության դիմումը վերադարձնել՝ պատճառաբանությամբ, որ Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, ուստի իրենք իրավասու չեն քննելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Այսպիսով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ Դատախազության՝ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԿԸՀ-ին դիմելու պահին Նարեկ Կարապետյանն օգտվելիս է եղել անձեռնմխելիության երաշխիքներից, բայց այն պահին, երբ ԿՀԸ-ն նիստում քննության է դրել այդ հարցը, Կարապետյանն արդեն անձեռնմխելի չի եղել, հետևաբար, ԿԸՀ-ն որոշել է Դատախազության դիմումը վերադարձնել։

Այսինքն՝ առկա է Նարեկ Կարապետյանին քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավելու անհրաժեշտություն, սակայն մեկ ամսից ավելի է՝ նա չի ներգրավվում որպես մեղադրյալ:

Նշենք, որ Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընտրվել է ԱԺ պատգամավոր և հայտարարել է, որ վերցնելու է մանդատը: Անձեռնմխելիություն ունի նաև Ազգային ժողովի պատգաավորը: Չի բացառվում, որ Դատախազությունը նորընտիր ԱԺ-ին դիմի՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Գործընթացների՝ նման սցենարով զարգացման դեպքում ԱԺ կայքում հրապարակվելու է այն ենթադրյալ արարքը, որը վերագրվում է Նարեկ Կարապետյանին, ուստի հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն նախաքննական գաղտնիքին, որի մասին տեղեկություն Դատախազությունը չի տրամադրում:

Արաքս Մամուլյան