Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանը կանչել է երկրում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին և «խորը մտահոգություն» հայտնել հուլիսի 19-ին նավահանգստից Սև ծով մեկնող բեռնատար նավի վրա հրթիռային հարվածի կապակցությամբ, որի հետևանքով չորս հնդիկներ են զոհվել, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կիրակի երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող «Golden Leo» նավի վրա, որը տեղափոխում էր հնդկական և սիրիական անձնակազմերի։ Հարձակման հետևանքով զոհվել են անձնակազմի ինը անդամներ, այդ թվում՝ Հնդկաստանի քաղաքացիներ։ Նավը հարձակման է ենթարկվել Օդեսայից եգիպտացորենի բեռով դուրս գալու ժամանակ։ Այս մասին հայտնել էր Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առևտրային նավերի թիրախավորումը և դրա հետևանքով քաղաքացիական անձանց կորուստն «անընդունելի» է, գրում է Reuters-ը։

«Նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային առևտրի անվտանգությունը, պաշտպանվածությունը և կայունությունը»,- ասվում է դրանում։

Ռուսաստանը չի մեկնաբանել նավին հարվածը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի