ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իններորդ գիշերն անընդմեջ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ Հարձակումները սկսվել են հուլիսի լույս 20-ի գիշերը, հաղորդում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոր հարվածների նպատակը, ըստ CENTCOM-ի, Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների հետագա թուլացումն էր, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվում են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու համար։

Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Միաժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկուշաբթի հայտարարել է, որ թիրախավորել է Հորդանանի Աքաբա օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռները և «լուրջ վնաս» հասցրել դրանցից մի քանիսին: Կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ծանր տրանսպորտային ինքնաթիռներն ու հրամանատարական կառավարող ինքնաթիռները «թիրախավորվել են բալիստիկ հրթիռներով, ինչը լուրջ վնաս է հասցրել դրանցից մի քանիսին»։

Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Վաշինգտոն վերադառնալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հարձակումները որակել է որպես Իրանի հետ պատերազմի ժամանակ ամերիկացի զինծառայողների մահվան պատասխան։

«Այսօր երեկոյան մենք նրանց հասցրեցինք ևս մեկ շատ լուրջ հարված։ Մենք դա արեցինք զոհված զինվորների պատվին»,- ասել է նա։

Մերձավոր Արևելքում նոր սրացման սկսվելուց ի վեր CENTCOM-ը հայտնել է իր երեք զինծառայողների մահվան մասին։ Սա Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր ամերիկացի զինծառայողների մահվան թիվը հասցնում է 17-ի։

ԱՄՆ զինված ուժերը կիրակի հայտարարել են, որ ևս մեկ զինծառայող զոհվել է խոցված իրանական անօդաչու թռչող սարքի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթյունի ժամանակ։

«Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկացի զինծառայող զոհվել է հուլիսի 18-ին խոցված իրանական  անօդաչու թռչող սարքի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթյունի ժամանակ։ Երկրորդ զինծառայողը վիրավորվել է և շարունակում է բժշկական օգնություն ստանալ»,- սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է CENTCOM-ը։

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտարարել է, որ Հորդանանում հայտնաբերել է զինծառայողի մնացորդներ՝ այն բանից հետո, երբ նրանցից մեկը հայտարարվել էր անհետ կորած։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է , որ Հորմուզի նեղուցում կալանավորել է երկու նավթային լցանավ, որոնք փորձում էին «անօրինական» մուտք գործել կամ դուրս գալ նեղուցից հարավային երթուղով: Իրանի պետական ​​Tasnim  լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նավերը «պայթել են»:

Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը նվազել է շաբաթավերջին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայության սրման ֆոնին: Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալներով՝ հուլիսի 19-ին նեղուցով անցել է չորս նավ, իսկ հուլիսի 18-ին՝ ութը:

S&P Global-ի տվյալներով՝ չնայած խափանումներին՝ Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում հեղուկ բնական գազի արտադրությունը մնում է համեմատաբար կայուն: Սա մեծացնում է Պարսից ծոցում տարանցիկ անցնելու սպասող նավերի վրա պահվող հեղուկ բնական գազի քանակը: Ընկերությունը գնահատում է, որ տարածաշրջանում ներկայումս գտնվում են գրեթե 1,9 միլիոն տոննա ընդհանուր ծավալով հեղուկ բնական գազով լցանավեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի