Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ՝ քննարկելով հայկական թարմ բանջարեղենի, ծաղիկների, ինչպես նաև հանքային ջրի արտահանման հնարավորությունները։ Կողմերը անդրադարձել են նաև լոգիստիկային, ֆիտոսանիտարական պահանջներին և պայմանավորվել շարունակել համագործակցությունը՝ զարգացնելու հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարւթյան հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև արտահանման գործընթացի կազմակերպման, լոգիստիկ երթուղիների, ֆիտոսանիտարական պահանջների հետ կապված հարցերի։

Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման և հայկական թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման առնչվող հարցերը։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներուժը, երկրում արտադրվող թարմ բանջարեղենի և ծաղիկների տեսականին, դրանց որակական առավելությունները և արտահանման առկա հնարավորությունները, ինչպես նաև առաջարկվել է դիտարկել ԱՄԷ հանքային ջրի արտահանման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ծաղիկ և թարմ բանջարեղեն արտադրող, լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Վերջիններս ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, արտադրանքի տեսականին, արտահանման փորձն ու համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև մատակարարման կազմակերպման և շուկայի պահանջներին համապատասխանելու հարցերին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Համագործակցության գործնական հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլան, ինչպես նաև գործարար պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են մի քանի ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրական և արտահանման կարողություններին, փաթեթավորման, սառնարանային պահպանման ու լոգիստիկ ենթակառուցվածքներին։