Դեկտեմբերին տեղումները նորմայից ավելի կլինեն. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
Սա նշանակում է, որ ունենալու ենք ո՛չ շատ ցուրտ, ո՛չ շատ տաք դեկտեմբեր: Տեղումների քանակը բոլոր մարզերում կանխատեսվում է նորմայից ավելի: Ամսվա առաջին տասնօրյակում Հայաստանը հիմնականում կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեռևս չի նվազի: Օդի ջերմաստիճանի աստիճանաբար կսկսի նվազել ամսվա երկրորդ տասնօրյակից: