«Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառք. նոր արտ-նախագիծ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնի «Երկաթ» սրահում կմեկնարկի նոր արտ-նախագիծ՝ «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների շարք:

«Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:

«Կամերային ցուցահանդեսներ» նախագիծը շարունակական է. յուրաքանչյուր ամիս կընտրվի մի արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու արվեստաբաններին, հանրությանը, արվեստագետներին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին:

«Կամերային ցուցահանդեսներ» նախագծը կմեկնարկի գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի /Սերսի Խենթի/ ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքով, որի շրջանակում կներկայացվի հեղինակի երբևէ չցուցադրված շուրջ 20 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:

Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987 թվականին Վայքի մշակույթի տանը կայացել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1989 թվականին աշխատանքի է անցել Վայքի մշակույթի տանը, հիմնել է նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել Վայքի թիվ 2 դպրոցում: 1992 թվականին Վահրամ Միքայելյանը Վայքի կամավորական ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին և ծանր վիրավորվել:

Վահրամ Միքայելյանի /Սերսի Խենթի/ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը:
Սիրով սպասում ենք…