«Մեր թիմում պրոֆեսիոնալներ են, ոչ թե ճիճվի մասնագետներ»․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Հարցազրույց ԱԺ պատգամավորության թեկնածու (ՔԺ «Վերածնունդ» կուսակցություն) Լևոն Շիրինյանի հետ

-Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք։ ԱԺ-ում ո՞րերորդ ուժն եք հավակնում լինել։

-Նորաստեղծ ենք, բայց հավաքվել են պրոֆեսիոնալ քաղաքագետներ, ոչ թե ինչ-որ ճիճվի մասնագետներ։ Մարդիկ են, որոնք ազգային-քաղաքական պատմությունը լավ գիտեն։ Մեր գաղափարական հենքը շատ հին է։ Մենք բազավորվեցինք որպես ազգային պահպանողական քաղաքական հոսանք, որը 18-րդ դարի 50-60-ականներին է ձևակերպվել։

–«Արարչագործական Հայաստան՝ հայուհուն վայել»։ Ինչո՞ւ հենց հայուհուն։ Հայաստանում այլ ազգության աղջիկներ էլ կան։ Նրանց հետ ինչպե՞ս եք վարվելու։

-«Հայուհին»։ Ես պատկեր եմ առաջարկել։ Մենք ազգային առանձնահատկություն ունենք՝ եթե դուք մեր ժողովրդի պատմությունը լավ գիտեք, էն թուրք, թաթարական էս զբռոդը չկար, էլի, մեր երկրում։ Քուրդ, եզդի և այլն։ Սա վատով չեմ ասում։ Հայաստանն ամբողջական է իր էությամբ։ Մեր ժողովուրդը չափազանց կնամեծար է եղել։ Մենք չենք ասում ՝ հայ Հայաստան, մենք ասում ենք մայր Հայաստան։ Մայր Հայաստան հայուհին կարող է լինե, ոչ թե եզդին։

-Ձեր քաղաքագիտական վերլուծություններում մեծ տեղ է զբաղեցնում Ղարաբաղը։ Հավանաբար հետևել եք երեկ Բակո Սահակյանին ուղղված Փաշինյանի հորդորին, որ՝ ձեր աշխատողները թող զբաղվեն իրենց գործով։ Այս հակամարտությունն ի՞նչ է նշանակում։

-Ես հակամարտություն չեմ տեսնում։ Սա երկխոսության բացասական դրսևորում է։ Ասելու ոճի մասին պետք է հարցնեք Բակո Սահակյանին։ Սրա տակ քաղաքագիտություն չկա, կա քաղաքական խոսույթի ծայրահեղացված դրսևորում։ Թավշյա հեղափոխությունից հետո Սերժի նվիրյալներն Արցախում դժգոհություններ ունեն, ինչպես Դաշնակցությունը, Բարգավաճն ունեն։

-Ընտրողներն ի՞նչ են մտածում ձեր մտքերի մասին։

-Ես ունեմ ահռելի քանակությամբ, 10 հազարից ավելի ֆեյսբուքյան ընկերություն։ Հազվագյուտ են, որ տգիտության ճահճի մեջ մնացածներ են, ես նրանց ջնջում, շպրտում են։ Քաղաքագիտական այն հոսանքն եմ ղեկավարում, որն ունի բազմաթիվ ասպիրանտներ, նորմալ ակադեմիականներ են, քննում են առանց ֆոբիաների և առանց խեղճուկրակ, ցեղասպանված բռնաբարված հայուհու կերպարով հայերի։ Մենք շարժվում ենք Արտաշես Մեծագործի գծած սահմաններով։ մենք վերատիրանալու ենք մեր իրավունքներին։