Սեդրակ Քոչարյանի և Միքայել Մինասյանի անունները՝ Սերժ Սարգսյանի գործում. նոր մանրամասներ մեղադրանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նոր դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործի քննությունը։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը. հաջորդիվ նիստերին ամբաստանյալները չեն մասնակցի, նրանց իրավունքները դատարանում կապահովեն պաշտպանները։

Դատարանում այսօր հանրային մեղադրողները ներկայացրին Սարգսյանին առաջադրված մեղադրանքը։ Նրանց պնդմամբ՝ իրականացված նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք փաստական հանգամանքներ, որոնք գնահատվելով վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես բավարար՝ դատարանում մեղադրանքը հիմնավորելու համար և մեղադրական եզրակացության կազմումը օրինաչափ, կազմվել է մեղադրական եզրակացություն, որը հաստատվել է իրավասու դատախազի կողմից։

«Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, ապա 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև ապրիլի 23-ը վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության գույքային արտատնտեսական ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, 2006-ից 2015 թվականների ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հիմնադրման ու կառավարմանը, օժանդակություններ, արտոնություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացում ներգրավելով և այլն։

Բացի այդ, Սերժ Սարգսյանը Միխայիլ Բաղդասարովի միջոցով մասնակցել է նաև «Լյուկ Լիմիթեդ» ընկերության հիմնադրի՝ Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով դրսևորված օժանդակությամբ և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպության օգտին, իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելով, պաշտոնական դիրքն օգտագործելով այնպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար, պահանջել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Ավիտ» ՍՊԸ ընկերության 22.5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 14-ին ձևական գործարքով 100.000 Հայաստանի Հանրապետության դրամով վաճառել են «Լյուկ Լիմիթեդ» ընկերությանը»։

Մեղադրանքի մանրամասն ներկայացումից հետո, պաշտպանական կողմն արձագանքեց դրան, նշելով. «Վառ երևակայություն պետք է ունենալ նման մեղադրանք ներկայացնելու համար։ Սա պարզապես ցանկությունների շարադրանք է՝ առանց որևէ փաստական տվյալի։ Ինչպես մտացածին ու արհեստածին է եղել մեղադրանքը, նույնպես էլ ուշ թե շուտ փլվելու է և որևէ էֆեկտ ոչ մեկի չի բերելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։