Չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել. Զատուլինը՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Այս իրավիճակում չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել: Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Այս իրավիճակը ստեղծվել է՝ կապված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչի հետ: Դեկտեմբերի 6-ին, ինչպես պայմանավորվել են երկրների ղեկավարներն Աստանայում, քննարկումը կշարունակվի: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ ես չէի ցանկանա յուղ լցնել կրակի վրա և դատել, թե ում ճիշտ կլիներ նշանակել այդ պաշտոնում այս իրավիճակում, ում՝ ոչ»,- նշեց ռուսաստանցի պաշտոնյան:

Նա հավելեց, որ իրավիճակը ոչ ստանդարտ է, քանի որ ՀԱՊԿ-ի կանոնակարգով նման բան նախատեսված չէ. «Այդ կանոնները, փաստորեն, այս նախադեպով նորից կսահմանվեն»: