Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հուլիսի 9-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Խորհրդակցությունները հայկական կողմից գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ իսպանական կողմից՝ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոն:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հեռանկարներին։ Կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և բարձր մակարդակի փոխայցելությունների շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածությանը միտված նախաձեռնություններին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային օրակարգի այլ կարևոր հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում: