Ցավալի դեպքը դարձրել են քաղաքական շահարկման առարկա․ քաղաքապետարանը՝ առյուծի անկման մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիների՝ կենդանաբանական այգի տեղափոխման առաջարկը վերջին օրերին դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Նրա խոսքով՝ տեղափոխման նպատակը բացառապես կենդանիների անվտանգությունն ու մասնագիտական խնամքն ապահովելն էր, իսկ առյուծի անկման ցավալի դեպքը քաղաքական հաշվեհարդարի հետ կապելը «մանիպուլյացիա և դեմոնիզացիա» է։

«Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիների՝ կենդանաբանական այգի տեղափոխման առաջարկը վերջին օրերին դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Նրա խոսքով՝ տեղափոխման նպատակը բացառապես կենդանիների անվտանգությունն ու մասնագիտական խնամքն ապահովելն էր, իսկ առյուծի անկման ցավալի դեպքը քաղաքական հաշվեհարդարի հետ կապելը «մանիպուլյացիա և դեմոնիզացիա» է։

Գագիկ Ծառուկյանի կենադանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր Գլխավոր թեզը գործարարին և քաղակական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:

Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:

Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիների՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխումից հետո անկել էր էգ առյուծներից մեկը։

Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո, իսկ անկած առյուծի մոտ արձանագրվել էին մի շարք ներքին օրգանների ախտահարումներ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն էլ նշել էր, որ առյուծը տարեց էր և ուներ գենետիկական առանձնահատկություն, իսկ խոշոր կատվազգիների տեղափոխման ժամանակ կիրառվող քնեցումն ինքնին ռիսկային գործընթաց է։

Միաժամանակ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ առյուծի անկման հանգամանքները կդառնան քննության առարկա։