Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Բուշերի ԱԷԿ-ի մերձակայքին

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հորդանանում օդային հարձակման տագնապի ազդանշաններ են հնչել այն բանից հետո, երբ իրանական հրթիռները խախտել են երկրի օդային տարածքը, հայտնում են երկրի իշխանությունները։ Կառավարության խոսնակը հայտարարել է, որ բոլոր հրթիռները «որսացել և վնասազերծել են»։

«Հորդանանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել թագավորության առջև ծառացած ցանկացած սպառնալիքի և գործադրում են բոլոր ջանքերը՝ երկրի և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար»,- գրել է Մոհամմադ Ալ-Մոմանին X-ում։

Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես տեղեկացրել է միջադեպի մասին՝ նշելով, որ կվերանայի իրավիճակը և կտրամադրի թարմացումներ։ ԱՄՆ-ը զորքեր և ինքնաթիռներ է տեղակայել երկրում։

Մինչ այդ, ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի ափամերձ գծի երկայնքով 90 թիրախի։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական բազաները, մինչդեռ իրանական բանակը հայտարարել է, որ հարվածել է Կատարում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտին։

Միաժամանակ, ԱՄՆ ուժերը հինգշաբթի կեսօրին մոտ հարվածներ են հասցրել Իրանի ափամերձ Բուշեր նահանգի մի քանի վայրերի, հաղորդում է Իրանի պետական ​​լրատվական գործակալությունը՝ IRNA-ն։

Բուշերի փոխնահանգապետ Էհսան Ջահանիանը հայտնել է, որ հարված է հասցվել նաև Բուշերի ատոմակայանի մերձակայքին։

ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի օրվավա ընթացքում Իրանին ուղղված նոր հարվածների մասին չեն հայտնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի