ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան. Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում ու Բահրեյնում ամերիկյան բազաները

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի լույս 9-ի գիշերը նոր հարվածներ են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագրի «ավարտի» մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։ Նշվում է, որ  հարվածները նպատակ ունեին նվազեցնել Իրանի կարողությունը՝ «սպառնալու նավարկության ազատությանը» Հորմուզի նեղուցում։

«Միացյալ Նահանգները պատասխանատու է համարում Իրանին առևտրային նավագնացության և քաղաքացիական անձնակազմի դեմ վերջերս իրականացված անհիմն ագրեսիայի համար, որոնք ազատորեն նավարկում էին կենսականորեն կարևոր միջազգային ջրային ճանապարհով»,- գրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ չորեքշաբթի Truth Social-ում գրառում էր արել, որ Իրանին հարվածները նավերի վրա հարձակումների համար հատուցում էին՝ հավելելով, որ եթե ավելի շատ հարձակումներ լինեն, «իրավիճակը շատ ավելի վատ կլինի»։

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին ուղղված հարվածների վերջին փուլը՝ հարվածելով շուրջ 90 ռազմական թիրախի, արդեն առավոտյան հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի շուրջ 90 ռազմական թիրախների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ հսկողության միջոցների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերի, ռազմածովային կարողությունների և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների Իրանի ափամերձ գոտու երկայնքով։ Վերջին հարվածները հաջորդել են նախորդ գիշեր Իրանում հարձակողական հարվածների հաջող իրականացմանը»,- գրել է CENTCOM-ը X-ում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իր հերթին, հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների, ասվում է IRIB պետական ​​​​հեռարձակողի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ  անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակում են իրականացրել ԱՄՆ-ի ենթակառուցվածքների և օբյեկտների վրա, այդ թվում՝ Քուվեյթի «Արիֆջան» ճամբարի և «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայի, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայի և Ջուֆեյրի վրա։

IRIB-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածները կատարվել են ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ափամերձ նահանգների և արևելյան Իրանի երկու կամուրջների վրա հարձակումներին պատասխան։ Կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հարվածել է Թեհրանից հյուսիս-արևելք գտնվող Աքքալայի երկաթուղային կամրջին։

Հինգշաբթի առավոտյան Բահրեյնում և Քուվեյթում հնչել են սպառնալիքի ազդանշաններ։ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունն արձագանքում է «թշնամական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին»։

IRIB-ի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ կընդլայնի իր արձագանքը՝ ուղղված տարածաշրջանում գտնվող այլ ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ը հակահարված տա։

Խոզեստանի անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալ Վալիոլլահ Հայաթին լրագրողներին հայտնել է, որ Ահվազ քաղաքին ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, մի քանիսը՝ վիրավորվել։

Իրանի գլխավոր բանակցողն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն «իրանական պայմանավորվածությունների» շրջանակում։

«Միացյալ Նահանգները դեռևս չի սովորել, որ ահաբեկչությունն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում։ Թույլ տվեք հստակ ասել. եթե դուք հարվածեք, ձեզ կհարվածեն»,- X-ում գրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի