«Սա մեզ համար հաճելի չէ»․ Իրանի դեսպանը՝ հայ-իրանական առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

«Հուսով ենք, որ Հայաստանի ներսում բոլոր ուժերը՝ թե՛ կառավարությունը, թե՛ մյուս քաղաքական ուժերը, կունենան միասնականություն՝ ազգային շահի և մեր բարօրության նպատակով»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով 2 ամսով կալանավորված Գագիկ Ծառուկյանի գործին։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից հայտնել են, թե Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խումբը պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրանի քաղաքացիների հետ՝ ներկայացնելով, թե նպատակն է զարգացնել Իրան-Հայաստան առևտրային կապերը։ Հետո, իբր Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու նպատակով, Իրանում գործող մի շարք ընկերություններից Հայաստան են ներմուծվել՝ 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկա, վառելիք և տարբեր ապրանքներ։

ՔԿ-ի վարկածով՝ այդ ներմուծումները իրականում օգտագործվել են խաբեության համար․ խումբը, ըստ վարույթի տվյալների, հափշտակել է Իրանի ձեռնարկատերերին պատկանող գույքը՝ ընդհանուր 21 մլն 72 հազար 827 ԱՄՆ դոլար, կամ մոտ 8 մլրդ 126 մլն 946 հազար դրամ արժեքով։ Նշվում է նաև, որ Ծառուկյանը և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող Ռ․Կ․-ն, ըստ ՔԿ-ի, խաբեությամբ հափշտակել են ԻԻՀ քաղաքացի Յ․Ի․-ից 934 հազար 465 ԱՄՆ դոլար՝ վառելիքի ներկրման գործարքի շրջանակում։

Շիրղոլամին ընդգծել է, որ իր համար շատ ցավալի և ափսոսալի է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի ծրագիրը անհաջողության մատնվեց և արդյունքի չհասավ։

«Մի քանի տարի առաջ շատ հետաքրքիր ու դրական մի գաղափարի շուրջ ցանկություն կար հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնելու, որի աշխատանքներում ներգրավված էին թե՛ Իրանի քաղաքացիներ, և թե՛ պարոն Գագիկ Ծառուկյանը։ Նպատակը շատ վեհ էր, և դեսպանությունը ևս շատ էր աջակցում, ամեն ինչ անում էր այս գործն առաջ տանելու համար։ Նույնիսկ բացման միջոցառումը տեղի ունեցավ, և Իրանի Հանրապետության դեսպանը Երևանում անձամբ հետամուտ էր լինում այս պրոցեսի շրջանակներում առկա հարցերին։ Մինչ իմ ժամանելը Հայաստանի Հանրապետություն, Իսլամական Հանրապետության նախորդ դեսպանը ևս անձամբ շատ մեծ եռանդով զբաղվում էր այս կենտրոնի շուրջ առկա հարցերով։ Նպատակն այն էր, որ նոր թափ հաղորդվի երկու երկրների միջև առևտրին, և բացի դրանից, շատ լավ հնարավորություն կլիներ իրանական արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար։

Բայց, ցավոք սրտի, հետագայում կողմերի միջև այս և այլ բիզնես աշխատանքների շրջանակներում որոշակի առևտրային տարաձայնություններ առաջացան։ Քանի որ դա կարող էր վնաս հասցնել հարաբերություններին, մենք փորձել ենք մեր կողմից ամեն ինչ անել։ Ես անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ՝ ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք կոնսենսուսի միջոցով հասնել համաձայնության և լուծել խնդիրը երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով։ Ամեն դեպքում, այս պահին, քանի որ արդեն գործ ունենք դատաիրավական գործընթացի հետ, և այս ամենը քննարկվում է արդեն օրինական ֆորմատով, մենք մեր կողմից հուսով ենք, որ վկայությունների, առկա փաստաթղթերի և ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը։ Երկու ժողովուրդների հարաբերությունները այնքան լավն են, որ մենք չենք ցանկանում, որ որևէ սև բիծ լինի կամ անհաջող փորձերի մասին խոսվի հանրային կարծիքում, թե Իրանն ու Հայաստանը խնդիրներ ունեն։ Սա մեզ համար հաճելի չէ։ Հուսով եմ, որ երկու պետությունների լավ փոխգործակցության արդյունքում նման հարցերը կլուծվեն»,- ասաց նա։

Եվգենյա Համբարձումյան