Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է

Լուրեր

23.10.2026 | 12:54
Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
23.10.2026 | 12:43
Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
23.10.2026 | 12:34
Ադրբեջանում պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
Բոլորը

Հեղուկ բնական գազ տեղափոխող Al Rekayyat լցանավը հրդեհվել է Հորմուզի նեղուցում ստացած հարվածից հետո, գրում է Current time-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի առավոտյան՝ Օմանի Լիմա նավահանգստից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Bloomberg-ի տվյալներով՝ նավը պատկանում է Կատարի պետական ​​Nakilat նավագնացության ընկերությանը և նավարկուոմ է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։

Լցանավի անձնակազմը Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնին (UKMTO) հայտնել է, որ անհայտ արկը հարվածել է նավի ձախ կողմին, երբ այն շարժվում էր դեպի հարավ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նավը շարժվում էր առանց ակտիվացված տրանսպոնդերների։

Իրանը պաշտոնապես չի մեկնաբանել նավի վրա հարձակումը։ Սակայն, ըստ Associated Press-ի, Իրանի պետական ​​հեռուստատեսությունն ակնարկել է, որ լցանավը հարձակման է ենթարկվել իրանական ուժերի կողմից։

Անցյալ շաբաթ Իրանի Միացյալ ռազմական հրամանատարությունը զգուշացրել էր, որ նեղուցով անցնող բոլոր նավթատար լցանավերը պետք է օգտագործեն հաստատված երթուղիներ, և որ ԱՄՆ-ի միջամտությունը «կհանգեցնի արագ և վճռական արձագանքի»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածների սկսվելուց հետո Իրանը փաստացի փակել էր Հորմուզի նեղուցը, ի պատասխան՝ ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի ծովային շրջափակման մասին: Հունիսի կեսերին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո երկու կողմերը պարտավորվել են ապահովել Հորմուզի նեղուցով ազատ նավարկություն, չնայած Իրանը պնդում է, որ նեղուցով անցնող նավերը համակարգեն իրենց անցումը Թեհրանի հետ։

Չնայած հուշագրի ստորագրմանը՝ երկու կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Հունիսին վերջին սրացումը տեղի ունեցավ Հորմուզի նեղուցում Սինգապուրի դրոշի ներքո նավարկող Ever Lovely բեռնանավի վրա հարձակումից հետո: Թեհրանն իր գործողությունները բացատրել էր նրանով, որ նավն օգտագործել է չարտոնված տարանցիկ երթուղի: Դրանից հետո երկու կողմերը համաձայնել էին դադարեցնել հարձակումները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի