«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- այսօր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե «եթե ընդդիմության գործընկերներին չկարողանանք համոզել նոր Սահմանադրության շուրջ, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»։

Փաշինյանը երեկ այս միտքը հնչեցրեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, առաջին անգամ նաև խոսելով Խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետից։

«Խաղաղության պայմանագիրը հավանական է ստորագրվի 2027-2028 թվականներին։ Այս տարի դժվար հասցնենք»,- ասել էր Փաշինյանը։

Պաշտոնական Բաքուն Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով մեկ անգամ չէ, որ նախապայման է առաջ քաշում՝ պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը։ Ադրբեջանի համար անընդունելի է Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ 

 

Խորհրդարանը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ 105 պատգամավորից բաղկացած Ազգային ժողովում դա նշանակում է առնվազն 70 ձայն։ ՔՊ-ն ունի 64 պատգամավոր, այսինքն ևս 6 պատգամավորի կողմ ձայն է անհրաժեշտ։

Երեկ Factor TV-ի հետ զրույցում ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներն էլ հայտարարել էին, որ Փաշինյանը «չի կարողանալու իրենց համոզել», ուստի՝ իրենք պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։

Հարցին՝ վստահություն կա՞ բոլոր կուսակիցների նկատմամբ, որ նրանցից 6-ին  ՔՊ-ն չի կարողանա համոզել, ինչպես «Հայաստան» դաշինքից, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից դրական պատասխան էին տվել։

«Մենք վստահ ենք, մեր խմբակցության դիրքորոշումը միաձայն է։ Մենք դեմ ենք Սահմանադրությունը Իլհամ Ալիևի պահանջով փոխելուն»,- ասել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Ռոզա Վարդանյան