Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կտեղեկացնի, որ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել Թուրքիային F-35 կործանիչների ծրագրում․ քայլ, որը կչեղարկի Թրամփի կողմից յոթ տարի առաջ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով սահմանված արգելքը, հաղորդում է The New York Times-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը։

Թրամփը մեկնում է Անկարա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Մինչ այդ, նա ասել էր, որ պատրաստվում է Էրդողանին տալ մի բան, որը նրան «շատ կուրախացնի»։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր կարծիքներ են հայտնել այն մասին, թե ինչպես է Թրամփը շրջանցելու Կոնգրեսի և իրավական սահմանափակումները, սակայն նշել են, թե ակնկալում են, որ նա առնվազն կազդարարի ինքնաթիռները Թուրքիային փոխանցելու մտադրության մասին, չնայած ժամկետները դեռևս անորոշ են։

Պաշտոնյաները զգուշացրել են, որ Թրամփը դեռևս կարող է փոխել որոշումը։ Վարչակազմի պաշտոնյաները ենթադրել են, որ երկու առաջնորդների միջև նամակների փոխանակումը կարող է սկսել գործընթացը։

2019 թվականին, Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, Թուրքիան դուրս էր մնացել F-35-ի ծրագրից՝ Ռուսաստանից առաջադեմ C-400 հակաօդային համակարգեր գնելուց հետո։ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Թուրքիան կարող է C-400-ները մարզել նոր մատակարարված F-35-երի ներգրավմամբ, ինչը թույլ կտա Ռուսաստանին սովորել՝ ինչպես հակազդել ինքնաթիռի հրթիռներից խուսափելու հնարավորություններին։ Կոնգրեսի կողմից 2020 թվականին ընդունված օրենքն արգելափակում է F-35-երի ցանկացած վաճառք Թուրքիային, եթե վարչակազմը չհաստատի, որ Անկարան այլևս չունի ռուսական համակարգեր։

Այս խոչընդոտը հաղթահարելու համար Թուրքիայի С-400-ները, որոնցից շատերը դեռևս արկղերում են մնում, կարող են փոխանցվել երրորդ կողմի, լրատվամիջոցին ասել է բանակցություններին մասնակցած վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Երկրորդ պաշտոնյան ասել է, որ համապատասխան մեխանիզմը դեռևս չի մշակվել։

Չորս տարի առաջ լուրեր էին շրջանառվում հրթիռներն Ուկրաինային փոխանցելու մասին, բայց այդ ջանքերը ձախողվեցին, և քիչ հավանական է, որ Թրամփը կամ Էրդողանն այսօր կհամաձայնվեն այդ համակարգերը վաճառել Կիևին։ Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է նաև համակարգերի անջատման հարցը՝ հիմնական բաղադրիչները հեռացնելու միջոցով։

«F-35-ը չի կարող համակեցություն ունենալ ռուսական հետախուզական տվյալների հավաքագրման հարթակի հետ, որը կօգտագործվի դրա առաջադեմ հնարավորությունների մասին տեղեկություններ ստանալու համար»,- հայտարարել էր Սպիտակ տունը 2019 թվականին, երբ Թուրքիան հանվեց ծրագրից։

Նախօրեին էլ Fox News-ին տված հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել ԱՄՆ-ին չվաճառել F-35 կործանիչներ Թուրքիային՝ պնդելով, որ Անկարան չպետք է ստանա առաջադեմ ինքնաթիռները։

«Թուրքիան մեծ երկիր է, բայց այն կառավարվում է մի մարդու կողմից, որը բացահայտորեն կոչ է անում ոչնչացնել Իսրայելը»,- պնդել էր նա։

Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ։ Չորեքշաբթի նա կմասնակցի աշխատանքային նիստի, երկկողմ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և մամուլի ասուլիս կտա Թուրքիայից մեկնելուց առաջ, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի