59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Մարդկանց միջազգային թրաֆիքինգի ցանցերի դեմ ուղղված լայնածավալ գործողության շրջանակում 59 երկրների իրավապահներ ամբողջ աշխարհում ձերբակալել են ավելի քան 1000 մարդու։ Ձերբակալությունները տեղի են ունեցել հինգ օրվա ընթացքում Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Այս մասին ասվում է Ինտերպոլի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Գլոբալ շղթա» (Global Chain) կոդային անվանումով գործողությունը կազմակերպվել է Ռումինիայի և Ավստրիայի իշխանությունների կողմից՝ Ինտերպոլի, Եվրոպոլի, Ամերիպոլի և Եվրոպական սահմանային գործակալության՝ Frontex-ի համակարգմամբ։

Ինտերպոլի տվյալներով՝ հայտնաբերվել է ավելի քան երկու հազար զոհ, այդ թվում՝ մարմնավաճառության, մուրացկանության և նույնիսկ հանցավոր գործունեության հարկադրված անձինք։ Տուժածների մեծ մասն Արգենտինայի, Կոլումբիայի, Վենեսուելայի, Մոլդովայի և Նեպալի քաղաքացիներ են։ Նրանց տասը տոկոսն անչափահասներ են։

Հանցագործները թիրախավորել են խոցելի խմբերի։ Խաբեության կամ հարկադրանքի միջոցով նրանք մարդկանց ուղարկել են այլ երկրներ և նույնիսկ այլ մայրցամաքներ, ասվում է Ինտերպոլի հաղորդագրությունում։

Մասնավորապես, Բրազիլիայում վերացվել է միջազգային հանցավոր ցանց, որը մարդկանց ուղարկել է Կամբոջա, որտեղ նրանց ստիպել են աշխատել առցանց խարդախության կենտրոններում: Բելգիայում ձերբակալվել է 17 մարդ, որոնք կասկածվում են անչափահասներին առցանց հավաքագրելու, ապա Բելգիայում և Ֆրանսիայում մարմնավաճառության հարկադրելու մեջ:

Ինտերպոլը հայտարարել է, որ մարդկանց թրաֆիքինգը մնում է աշխարհում կազմակերպված հանցավորության ամենաշահութաբեր և տարածված ձևերից մեկը։

«Մեր արձագանքը պետք է լինի նույնքան գլոբալ, համակարգված և անզիջում»,- նշել է կազմակերպությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի