«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»

Լուրեր

06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
06.07.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
Բոլորը

«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունված փոփոխությունները անհամաչափ սահմանափակում են ընտրական իրավունքը, հակասում են Սահմանադրությանը և չպետք է կիրառվեն առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

«2026 թ․ հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունները, ըստ որի ՀՀ Ազգային Ժողովի և ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեն այն ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում փաստացի 366 և ավելի օր գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Ազգային ժողովի իշխող խմբակցությունը 24-ժամյա ռեժիմում առանց որևէ նախնական հանրային քննարկման միաձայն ընդունեց փոփոխությունները ի հեճուկս դրանց ակնհայտ հակասահմանադրականության և դրա մասին ներկայացված դիրքորոշումներին, ինչպես նաև ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությանը։ Թեև միջազգային պրակտիկայում և ՄԻԵԴ նախադեպային որոշումներում կան դեպքեր, երբ բնակության հիմքով ընտրական իրավունքը սահմանափակվում է, սակայն այդ դեպքերը վերաբերում են տասնամյակներին, այլ ոչ թե անգամ մեկ ընտրական ցիկլից պակաս ժամանակահատվածին։

Ընդ որում, փոփոխությունները նախատեսվում է կիրառել հենց առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է՝ այն հետադարձ անբարենպաստ հետևանք է ունենալու 2026 թ․ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների ընտրողների վրա, որոնք չէին կարող ենթադրել, որ իրենց աշխատանքային կամ այլ նպատակներով բացակայությունը կարող է հանգեցնել ընտրական իրավունքից զրկվելուն։

Ընտրական ցուցակների կազմման գործող կարգավորումները (վավեր փաստաթղթի և հաշվառման առկայությունը) չափելի, կանխատեսելի և վերականգնելի սահմանափակումներ են։ Այսինքն անձը կարող է օրենքով սահմանված ժամկետում դիմել լիազոր մարմնին և վերականգնել իր անունը ընտրական ցուցակում։

Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով նախատեսված սահմանափակումը կարող էր վերաբերել ընտրական ցուցակին, սակայն փոխարենը վերաբերում է ընտրական իրավունքին՝ առանց վերականգնման օբյեկտիվ հնարավորության։

Այսպիսով, թե՛ փոփոխությունների բովանդակությունը, թե՛ դրանց կիրառումը հակասում են գործող Սահմանադրությանը։

Ընդ որում Ազգային Ժողովի ընտրությունների դեպքում այս փոփոխություններն ավելի անբարենպաստ պայմաններ են նախատեսում ընտրողների համար, քան ընտրվողների։

Փոփոխությունները նաև հակասության մեջ են ՀՀ ընտրական օրենսգրքի մյուս հատվածների հետ։ Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածը էլեկտրոնային քվեարկության հնարավորություն է նախատեսում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների համար, սակայն ընտրական իրավունքը սահմանափակող դրույթը չի նշում զինծառայողներին՝ որպես բացառություն։

Կատարված փոփոխությունները խնդրահարույց են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների տեսանկյունից․

Հոդված 28․ Օրենքի առջև ընդհանուր հավասարություն – ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։
Հոդված 29․ Խտրականության արգելք – Իրավունքների սահմանափակումը որևէ հիմքով, այդ թվում սոցիալական բնույթի հանգամանքներով արգելվում է, իսկ այս փոփոխություններն առաջին հերթին ուղղակիորեն սահմանափակելու արտագնա սեզոնային աշխատանք կատարող քաղաքացիների ընտրական իրավունքը։
Հոդված 48․ Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը – ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ընտրական իրավունքից զրկում միայն անհատական դատական ակտի հիման վրա՝ անգործունակ ճանաչված և դիտավորությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված և պատիժը կրող անձանց համար։ Ընտրական իրավունքից զրկելու այլ հիմքեր ու միջոցներ չեն նախատեսվում։
Հոդված 73․ Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը – Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, հետևաբար փոփոխությունները, եթե անգամ օրենքի ուժ ստանան, չեն կարող կիրառվել հետադարձ հաշվարկով։
Հոդված 78․ Համաչափության սկզբունքը – Թե՛ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, թե՛ այլ կերպ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, թե ինչու է նշված սահմանափակումը անհրաժեշտ և առավել ևս հրատապ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում
ՀՀ նախագահին
Չստորագրել փոփոխությունների փաթեթը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ համապատասխանության գնահատման համար։
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներին
Դիմել Սահմանադրական դատարան՝ փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկելու համար։
Հրավիրել արտահերթ նիստ և հրատապ կարգով չեղարկել փոփոխությունները՝ նախատեսելով ապագայում լայն հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների և անձանց մասնակցությամբ՝ գնահատելու, թե՛ խնդրի իրական ծավալը, թե՛ լուծման համաչափ ուղիները»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին կարող են քվեարկել միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ նախորդող 730 օրից առնվազն 366 օրը մշտապես բնակվել են Հայաստանում։ Այսինքն՝ վերջին երկու տարվա ընթացքում նրանք պետք է երկրում բնակված լինեն մեկ տարուց ավելի։