«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
Քաղաքականություն
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար: Այս մասին հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ներկայում արտադրվում է ատոմային էներգիայի միջոցով։ Բացի այդ, Լիխաչովը չի բացառել հնարավորությունը, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կարող է հասնել մեկ գիգավատի։
«Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եվ մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է՝ մեկ կամ երկու բլոկ, որը կծածկի առաջիկա տասնամյակների էներգադեֆիցիտը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։
Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ միջուկային արդյունաբերության առկայությունը բարձրորակ տնտեսության և արդյունաբերության նշան է։

