Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
Քաղաքականություն
06.07.2026 | 17:42
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները տևել են շուրջ 1,5 ժամ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Միշուստինի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։
Հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը հանձնառու է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը և հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությամբ, ինչպես նաև բարձրացրել վերջերս ի հայտ եկած խնդիրները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

