Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ժամանակ։

«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը Հայաստանում  ընտրություններից հետո, եթե ոչ՝ ժամացույցները համաժամանակեցնելու լավ հնարավորություն»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստանը «տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է ԵՏՄ-ին մասնակցելու հարցում, և որ ԵՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն պլանային ռեժիմով»։

«Կարծում եմ՝ սա բխում է ԵՏՄ-ի հետագա զարգացման շահերից։ Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Իհարկե, հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Մենք հանձնառու ենք բոլոր հարցերի և նրբությունների կառուցողական քննարկմանը և պարզաբանմանը, հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի  լուծել կոնկրետ հարցեր»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի