Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել են Օմսկի նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Meduza-ն։

Օմսկի նահանգապետ Վիտալի Խոցենկոն հայտնել է «անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի» մասին, ապա իր տելեգրամ ալիքում գրել, որ «թշնամու անօդաչու թռչող սարքեր են խոցվել» մարզի վրա։ Նրա խոսքով՝ մի քանի անօդաչուներ «կարողացել են հասնել Օմսկի հյուսիսային արդյունաբերական կենտրոնին»։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Օմսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 2500 կիլոմետր հեռավորության վրա: «Агентство»-ն, վերլուծելով հրապարակված տեսանյութերը, հաստատել է, որ Օմսկի նավթավերամշակման գործարանն իսկապես տեսանելի է կադրերում: Ուկրաինական Dnipro Osint նախագիծը պնդում է, որ հարձակումը վնասել է նավթի առաջնային մշակման սարքավորումը։

Օմսկի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանում ամենամեծն է հումքի վերամշակման ծավալով: Եթե այս գործարանի վրա անօդաչու սարքի հարվածը հաստատվի, ապա Ռուսաստանի լավագույն 10 գործարաններից կմնա միայն մեկը, որն  ուկրաինական անօդաչու սարքերի հարվածի չի ենթարկվել․ դա Իրկուտսկի մարզի Անգարսկի նավթաքիմիական ընկերությունն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի