Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հատկապես վերջին շրջանում բախվել եմ մեծ մասշտաբով ատելության խոսքի, երբեմն մեր հայրենակիցներն այնպիսի արտահայտություններ են գրում սոցցանցերում, որ նույնիսկ դժվար է ընկալել, հայաստանցիներ-արցախցիներ տարանջատումն ավելի է խորացել, այդ ամենը սրվեց նախընտրական շրջանում։ Քաղաքական գործիչներն անդադար թիրախավորում էին արցախցիներին, մեր բարբառը, ցույց էին տալիս, որ մենք նոր ենք եկել այստեղ։ Ժամանակի ընթացքում փորձում եմ այնպես անել, որ դա չազդի ինձ վրա»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է արցախցի բլոգեր, ինֆլյուենսեր Արթուր Հարությունյանը։

Նա պատմում է խտրականությունների, պիտակավորումների մասին, որոնց պարբերաբար հանդիպում է առօրյա կյանքում․ «Եղել է, որ սրճարանում ականջիս խոսակցություն է հասել, թե «էս ղարաբաղցիք» եկել են ստեղ․․․»։ Տարանջատման առումով երկկողմանի խնդիր ունենք, որը, թվում էր, ժամանակի ընթացքում պետք է թեթևանար, բայց գնալով խորանում է։ Հուսամ՝ կգա ժամանակը, երբ ավելի մեծ թվով ինֆլյուենսերներ կբարձրաձայնեն այս խնդրի մասին և լուծումներ կառաջարկեն։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ անձամբ ինձ են գրել, ուղիղ կերպով ասել են՝ մինչև ձեզ ու ձեր ընկերներին հետևելը արցախցիներին չէինք սիրում, բայց հիմա արդեն սիրում ենք։ Ուրախ եմ, որ իմ տեսանյութերով ինչ-որ բան դեպի դրականն եմ փոխել»։

Արթուր Հարությունյանը խոսում է նաև այլ բլոգերների, ինֆլյուենսերների մասին, որոնք երբեմն խուսափում են անդրադառնալ նմանատիպ թեմաների․ «Բլոգինգը, այո, նաև գումար աշխատելու տարբերակ է, բայց, միևնույն ժամանակ, ինչպե՞ս կարող ենք թողնել, որ մեզ լռեցնեն վախի ակցենտի տակ։ Եթե անկեղծ, ինձ թվում էր, որ մենք ավելի ապրումակցող ենք, դա զգալի էր դեռ Ապրիլյան պատերազմին, բայց Արցախից բռնի տեղահանվելուց հետո մենք զոհին շատ դեպքերում անգամ մեղավոր դարձրինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան