Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից

Լուրեր

23.10.2026 | 12:54
Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
23.10.2026 | 12:43
Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
23.10.2026 | 12:34
Ադրբեջանում պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
Բոլորը

Վրաստանի արևմուտքում՝ Սև ծովի ափին գտնվող Կուլևիի նավթավերամշակման գործարանը շուտով ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։ Այս մասին հայտարարել է գործարանը շահագործող Black Sea Petroleum ընկերությունը, գրում են վրացական լրատվամիջոցները։

«Այս տարվա օգոստոս-սեպտեմբերից ընկերությունը կսկսի վերամշակել միայն ոչ ռուսական ծագման հում նավթ։ Սա բարձր շահույթ ունեցող շուկաները կբացի Black Sea Petroleum-ի արտադրանքի համար»,- ասվում է օպերատորի հայտարարության մեջ։

Ընկերության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին գործարանը վերամշակել է ավելի քան 650,000 տոննա հում նավթ։ 2027 թվականի առաջին եռամսյակում Black Sea Petroleum-ը նախատեսում է սկսել ներքին և միջազգային շուկաների համար ճանապարհային բիտումի, իսկ 2027 թվականի երկրորդ եռամսյակից՝ ավիացիոն վառելիքի արտադրությունը։

Միաժամանակ, Black Sea Petroleum-ը հայտարարել է ամերիկյան Honeywell արդյունաբերական կոնգլոմերատի հետ գործընկերության ընդլայնման մասին։ Ինժեներական և լիցենզավորման համաձայնագրերից բացի՝ գործընկերությունն այժմ ներառում է սարքավորումների մատակարարում և ավտոմատացված արտադրության կառավարման համակարգերի ներդրում։

2026 թվականի սկզբին Եվրամիությունը դիտարկում էր երրորդ երկրների մի քանի նավահանգիստների, այդ թվում՝ Կուլևիի տերմինալի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ ռուսական նավթի հետ կապված գործողությունների պատճառով։ Սակայն հետագայում ԵՄ-ն վրացական վերամշակման գործարանը հանել էր պատժամիջոցների նախագծից։

Կուլևիի վերամշակման գործարանը գործարկվել է 2024 թվականի վերջին։ Այն Վրաստանում իրականացված ամենամեծ արդյունաբերական նախագծերից է, որն իրականություն է դարձել պետական ​​սեփականություն հանդիսացող Վրաստանի զարգացման հիմնադրամի և «Քարթու» բանկի մասնակցությամբ, որը պատկանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։

Վերամշակման գործարանն առաջին հերթին նախատեսված է տարեկան մինչև 1,2 միլիոն տոննա նավթ վերամշակելու համար, որին կհաջորդի հզորությունների ընդլայնումը մինչև 4 միլիոն տոննա։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 600 միլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի