Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան այցի վերաբերյալ գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Լավ է այսքան շուտ վերադառնալ Երևան։ Վերջին ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ուժը։ Հայաստանը շարունակում է բարեփոխումների ուղին և մոտենում է Եվրոպային։ Դրա համար ես այստեղ եմ պարզ ուղերձով. Հայաստանը կարող է հույսը դնել մեզ վրա»,- նշել է նա և հայերենով հավելել․ «Մենք ձեզ հետ ենք»:

Եվրահանձնաժողովի ղեկավարն առանձին գրառումներով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներին։ Նա նշել է, որ Հայաստանը կատարել է իր ինքնիշխան ընտրությունը։

«Եվ դրա համար դուք բախվում եք Ռուսաստանի կողմից զգալի տնտեսական ճնշման։ Երբ մեր գործընկերների վրա ճնշումը մեծանում է, մենք առաջ ենք շարժվում։ Մենք կամրապնդենք և կդիվերսիֆիկացնենք Հայաստանի առևտուրն ու տնտեսությունը»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը։

Նա հայտնել է, որ ունեն 52 միլիոն եվրոյի փաթեթ՝ Հայաստանի տնտեսությունն ամրապնդելու համար։

«Եվ այսօր մենք ներկայացնում ենք առաջարկ՝ ԵՄ արտահանման 80%-ը դարձնել առանց մաքսատուրքի։ Սա կօգնի այն ապրանքները, որոնք այսօր մեծապես կախված են ռուսական շուկայից, վերաուղղորդել դեպի ԵՄ։ Այն ներառում է Հայաստանից Ռուսաստան արտահանվող գրեթե բոլոր թարմ մրգերը, բանջարեղենը և բույսերը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի