ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 2-ի գիշերը լայնածավալ հարված են հասցրել Կիևին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 56-ը, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով քաղաքի ավելի քան 30 վայրերում ավերածություններ են։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք, փրկարարները դեռևս աշխատում են 15 վայրերում։ Դարնիցկի շրջանում մասամբ ավերվել են հինգ և ինը հարկանի բնակելի շենքեր, 16 հարկանի շենքի վերին հարկերը և մասնավոր տներ։ Շևչենկովսկի շրջանում այրվել է յոթ հարկանի բնակելի շենքի և հյուրանոցի տանիք, վնասվել է հինգ հարկանի շենք։

Գոլոսեևսկի շրջանում հրդեհ է բռնկվել 16 հարկանի շենքի տեխնիկական հարկում, Պեչորսկի շրջանում ինը հարկանի շենք է ավերվել, Օբոլոնսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստի տարածքում, Սվյատոշինսկի շրջանում երկու մասնավոր բնակելի շենք է տուժել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարված է հասցրել Ուկրաինային՝ «ի պատասխան ուկրաինական կողմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների»։

«Հեռահար օդային, ցամաքային և ծովային բազավորման զենքի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածի արդյունքում վնասվել են Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական համալիրը և վառելիքաէներգետիկ օբյեկտները, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները»,- պնդել է նախարարությունը։

Հուլիսի 1-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հղում անելով հետախուզության տվյալներին, հայտարարել էր Ուկրաինայի վրա հնարավոր «ռուսական զանգվածային հարվածի» մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի