Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Factor TV-ի լրագրողի հարցին, թե ինչու իր ղեկավարած քաղաքական ուժը, որը ստացել է շուրջ 340 հազար ձայն, այդ մարդկանց չի դուրս բերում փողոց, եթե համոզված է, որ ընտրություններն անարդար են եղել, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ նման գործընթաց կարող է լինել, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

«Ի՞նչ գիտեք, որ չենք գեներացնում։ Գեներացնելը ժամանակի հետ է կապված, կգեներացնենք, մի օր դուրս կգան»,- ասաց նա։

Արձագանքելով այն պնդումներին, թե ընտրողների հետ գործարք է եղել, և իշխանության ներկայացմամբ նրանք ստացել են գումար, քվեարկել ու այլևս կապ չունեն Կարապետյանի հետ, վերջինս հերքեց ընտրակաշառքի մասին մեղադրանքները։

Նա դիմելով լրագրողին՝ ասաց. «Կարո՞ղ եք մեկ փաստ ներկայացնել։ Բոլոր լրագրողներով միասին գոնե մեկ մարդ գտեք, որին մենք փող ենք տվել»։

Երբ լրագրողը հիշեցրեց հրապարակված ձայնագրությունների մասին, որոնցում քննարկվում են գումարների թեմաները, Կարապետյանը նշեց, որ դրանք իր համար ապացույց չեն։

«Այդ ձայնագրությունները ձեզ համար են անում, մեզ համար դրանք փաստ չեն»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հետաքրքրվել է՝ ովքեր են ձայնագրություններում խոսող անձինք և ինչու են խոսում փողերի մասին, Կարապետյանը հակադարձեց՝ հարցնելով, թե արդյոք լրագրողը կհետաքրքրվեր, եթե ձայնագրեին իր հարևանին։

«Կյանքը ցույց կտա։ Ամեն ինչ կհայտնաբերենք։ Բոլորը պատասխանատվության կենթարկվեն՝ թե՛ ձայնագրողները, թե՛ դա կազմակերպողները, թե՛ ընտրություն կեղծողները»,- ասաց նա։

Ճեպազրույցի ավարտին լրագրողը հիշեցրեց, որ Կարապետյանին չի հաջողվել դառնալ վարչապետ, ինչին վերջինս պատասխանեց, որ այդ հարցը դեռ փակված չէ։

«Իսկ ո՞վ գիտի՝ չստացվեց։ Միգուցե Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին որոշի, որ ես եմ վարչապետ»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։