Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Լուրեր

30.06.2026 | 13:34
Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:25
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
Բոլորը

Հունիսի 30-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մոսկվայի մարզը։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր տելեգրամ ալիքում հրապարակումներով, գրում է Meduza-ն։

Նա անօդաչուների խոցման մասին սկսել է հաղորդել տեղական ժամանակով 4:00-ից։ Լրատվամիջոցը նշում է, որ լուրի հրապարակման պահին Սոբյանինը հաղորդել էր 56 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հարձակումների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվել։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով փակվել են Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով մասնավոր տանը հրդեհ է բռնկվել։ Վեց ամսական երեխա է զոհվել, մեկ այլ երեխա և երկու մեծահասակ հոսպիտալացվել են։ Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը Դոմոդեդովոյում, Չեխովում, Դուբնայում, Կաշիրայում, Վոսկրեսենսկում, Պավլովսկի Պոսադում, Օդինցովոյում, Բրոնիցիում, Ռամենսկոյեում, Ստուպինոյում, Կոլոմնայում և Եգորևսկում խոցել են 60 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը երկրի 18 շրջաններում ու բռնակցված Ղրիմում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ Տուլայի, Նովոռոսիյսկի և Ռյազանի բնակիչները հայտնել են պայթյունների մասին։

Հիշեցնենք, որ Մոսկվայի վրա ամենամեծ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Շուրջ 200 ուկրաինական ԱԹՍ-ներ էին  հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Կապոտնյայում հրդեհ էր բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներում գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով վիրավորվել էր տասնյոթ մարդ, ութամյա աղջիկ էր մահացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի