Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կժամանի Ադրբեջան: Այս կապակցությամբ Ադրբեջանում բանտարկված մի խումբ քաղաքական ակտիվիստներ և հասարակական գործիչ, ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևը բանտից նամակ են հղել ԵՀ նախագահին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակի հեղինակները ողջունում են վերջին ժամանակներում Եվրամիության և Ադրբեջանի միջև նկատվող դրական դինամիկան։ Էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային կայունության նման ոլորտներում հարաբերությունների զարգացումը դրական գործընթաց է, որը ծառայում է երկու կողմերի շահերին և ստեղծում է կարևոր հնարավորություններ երկարաժամկետ գործընկերության համար։

«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև կայուն, հուսալի և երկարաժամկետ հարաբերությունները չպետք է հիմնված լինեն միայն ռազմավարական և տնտեսական շահերի վրա: Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը պետք է լինի այս համագործակցության անբաժանելի և հիմնարար հենասյունը։ Ադրբեջան կատարելիք Ձեր նախատեսված այցից առաջ մենք կոչ ենք անում Ձեզ մարդու իրավունքների հարցերը պահել Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկումների կենտրոնում: Հուսով ենք, որ Եվրամիությունը հստակ և սկզբունքային կոչ կանի Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար, միաժամանակ, ընդգծելով երկրում հիմնարար իրավունքներն ու ազատությունները ապահովելու համար իրական քայլեր ձեռնարկելու կարևորությունը»,- ասվում է հայտարարությունում։

Նրանք նաև հույս են հայտնել, որ ի տարբերություն բարձր մակարդակի նախորդ այցելությունների՝ այս անգամ այցի ծրագիրը կներառի հանդիպումներ անկախ լրագրողների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր դեռևս շարունակում են իրենց գործունեությունը մեծ դժվարությունների և ռիսկի պայմաններում։

Նշվում է, որ նման հանդիպումները կցույց տան Եվրամիության հանձնառությունը ոչ միայն ռազմավարական գործընկերությանը, այլև դրա հիմքում ընկած հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Այն նաև կարևոր բարոյական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանում նրանց, ովքեր խաղաղ և օրինական կերպով գործում են իրենց իրավունքների և ազատությունների համար։

«Մենք կարծում ենք, որ իսկապես կայուն և հուսալի համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն հիմնված է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։ Հուսով ենք, որ Ձեր այցի ընթացքում մարդու իրավունքների հարցը կբարձրացվի որպես Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև համագործակցության անբաժանելի մաս, և որ Դուք կցուցաբերեք հստակ, սկզբունքային դիրքորոշում այս հարցի վերաբերյալ»,- ասվում է նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի