Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
Քաղաքականություն
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսային Շտադե քաղաքում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել, կասկածյալ տղամարդը ձերբակալվել է, հայտնել է ոստիկանությունը, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ դրդապատճառը ներկայում անհայտ է։
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ միջադեպը տեղի է ունեցել Շտադեի երիտասարդական կենտրոնում, որը Համբուրգից արևմուտք գտնվող 50,000-ից մի փոքր պակաս բնակչություն ունեցող քաղաք է։ Որոշ հաղորդագրություններում նշվում էր մի քանի կասկածյալների մասին, սակայն ոստիկանությունը չի հաստատել դա։
Ոստիկանությունը սոցիալական ցանցերի միջոցով խորհուրդ է տվել մարդկանց խուսափել միջադեպի տարածքից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

