Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

«Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան: Ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այս պետությունները նույնպես լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն: Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը վերջերս յուրովի է հակադարձել Ռուսաստանի ազդեցության արշավներին՝ ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպային ավելի ուժեղ դարձնելով»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը սոցցանցերում գրառմամբ։

Նա նշել է, որ վերջերս Եվրամիությունը բացել է անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը Մոլդովայի և Ուկրաինայի հետ, միաժամանակ, հավելել՝ «սա չի նշանակում, որ երկրներից որևէ մեկը մեկ գիշերվա ընթացքում կդառնա ԵՄ անդամ, այն վերահաստատում է երկու կողմերի նվիրվածությունը այդ նպատակին և տրամադրում է հստակ ճանապարհային քարտեզ այն բարեփոխումների համար, որոնք, ի վերջո, կամրապնդեն Եվրոպան որպես ամբողջություն»։

Գերմանիայի ԱԳ նախարարն առանձին անդրադարձել է նաև Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ու դրանց արդյունքներին։

«Դիմակայունության մեկ այլ ոգեշնչման աղբյուր է գալիս Հայաստանից։ Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։ Սոցիալական ցանցերում հաճախ կարող է թվալ, թե ռուսական ազդեցությունն ամենուր է։ Սակայն իրական աշխարհը պատմում է այլ պատմություն։ Մարդիկ անընդհատ տեսնում են Կրեմլի՝ բաժանելու և տիրելու փորձերը, փոխարենը ընտրում են համագործակցության, ազատության և ժողովրդավարության վրա կառուցված ապագա։ Եվրոպան շարունակում է ամրապնդվել՝ մոտիկ և հեռու գործընկերների հետ»,- նշել է գերմանացի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի