Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Լուրեր

23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
Բոլորը

Թուրքիան անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը։

Հիշեցնենք՝ Իսրայելի կառավարությունը կիրակի օրը միաձայն քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ անցած շաբաթվա վերջին ներկայացրած համապատասխան որոշման նախագծին։

«Կարճ ժամանակ առաջ Իսրայելի կառավարությունը հաստատեց իմ ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը․ «Ճիշտ քայլն անելու համար երբեք ուշ չէ»։

Սաարը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցության համար։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է․ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։

Իրավական և պատմական փաստերն անտեսող այս անբարեխիղճ նախաձեռնությունը բացահայտում է այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ Միջազգային քրեական դատարանում իրականացվող քննության շրջանակում տրված են ձերբակալության հրամաններ։

Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ընդարձակողական և ապակայունացնող քաղաքականությունները, ինչպես նաև որպեսզի Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի դատարանի առաջ՝ Պաղեստինի ժողովրդի, առաջին հերթին՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների համար»։