Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
Քաղաքականություն
28.06.2026 | 19:46
Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ։ Այս մասին հայտնում է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երեկ՝ հունիսի 27-ին, Բեռլինում օդի ջերմաստիճանը հասել է +39.9°C-ի՝ սահմանելով քաղաքի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության բացարձակ առավելագույնը։ Բեռլինում կանոնավոր օդերևութաբանական դիտարկումները իրականացվում են 1876 թվականից։
Նախորդ բացարձակ ռեկորդը կազմել էր +38.5°C և գրանցվել էր 2019 թվականին։
Ռեկորդային շոգը չի սահմանափակվել միայն Գերմանիայով։ Ընդհանուր առմամբ հունիսի 27-ի տվյալներով՝ Եվրոպայի 19 երկրներում գործող 64 օդերևութաբանական կայաններում նույնպես գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ»,-նշել է նա։

