Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
Քաղաքականություն
26.06.2026 | 18:11Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության (AA) ակադեմիան «Կիզակետում՝ Հայաստան» խորագրով միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը։
Հիմնական զեկուցողը՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ներկայացրել է կարգավորման գործընթացն ու երկու երկրների հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպեկտները։
Միջոցառումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

