Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով խոշտանգում կատարելու համար։ Ըստ նախաքննության՝ նա երկու քաղաքացու ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել՝ նրանց պատժելու նպատակով։ Ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու միջնորդությամբ։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայող Ս.Խ.-ն տեղեկանալով Գյումրի քաղաքի բնակչի կողմից հարևանուհուն սպառնալու, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մասին, մտադրվել է կատարած արարքի համար պատժել Վ.Գ.-ին:

Այդ նպատակով Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին և պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչպես նաև նվաստացրել նրա արժանապատվությունը՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:
Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից բացահայտվել է Ս.Խ.-ի կողմից քաղաքացուն խոշտանգելու ևս մեկ դեպք:

Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ս.Խ.-ն հայհոյանք տալու համար Գյումրի քաղաքի բնակչին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին և կատարած արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է նրան:
Ս.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը) (2 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՀ ՔԼ-ի տարածած հաղորդագրությունում։