Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դժվար թե կարողանա խոսել Վաշինգտոնի անունից այն մասին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները չեզոք միջնորդ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ դժվար է դատել։ Ես չեմ կարծում, որ նախագահ Մակրոնը կարող է որևէ կերպ հավակնել Վաշինգտոնի փաստաբանի  կամ մամուլի քարտուղարի դերին։ Բայց մենք դեռևս Միացյալ Նահանգներից որևէ հայտարարություն չենք լսել, որը կհաստատեր դա»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգներն այլևս չեզոք միջնորդ չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։

«Եթե մենք խոսում ենք բացարձակ չեզոքության մասին, ապա, հնարավոր է, «բացարձակ չեզոքություն» տերմինը կիրառելի չէ, քանի որ ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարում է զենքի մեծ մասը․ նախկինում դա անում էին պսևդոանվճար, հիմա՝ փողի դիմաց, Ուկրաինային օգնություն է ցուցաբերում տեխնոլոգիաների ոլորտում և այլն։ Այս գործընթացը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ԱՄՆ-ի ազդեցությունը թե՛ եվրոպական երկրներում, թե՛ Ուկրաինայում, և հաշվի առնելով այն, ինչը մենք համարում ենք նախագահ Թրամփի և նրա բանակցային թիմի անկեղծ ցանկությունը՝ օգնելու խաղաղ կարգավորման հասնելուն, մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի այս պատրաստակամությունը։ Առնվազն ոչ ոք չի հրաժարվել այս պատրաստակամությունից, ոչ ոք չի ժխտել, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել իր ջանքերը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իրանական կարգավորման հետ կապված բոլոր հարցերի լուծումից հետո ուկրաինական հարցի շուրջ միջնորդությունը կակտիվանա։

«Մենք կողջունենք դա, մենք բաց ենք մնում այդ ծառայությունների և հենց խաղաղության գործընթացի համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի