Ամանորից հետո կարտոֆիլն էլ կթանկանա. գուցե սպասենք մակարոնեղեն ուտելու կոչի՞ն. «Փաստ»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է… 7 տոկոսով:

Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենևին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ ամսում 2700–2800 դրամից 3800–4200 դրամ թանկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում 7 տոկոսի մեջ:

Իհարկե, մսի թանկացում ունեցել ենք նաև նախկինում: Այն ժամանակ ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ խորհուրդ տվեցին կարտոֆիլ ուտել: Հիմա, պարզվում է, դա էլ կարող է ճոխություն համարվել ոչ հարուստ մարդկանց համար: Ներկայումս կարտոֆիլի գինը մոտեցել է 300 դրամի սահմանին, ավելին՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ կարտոֆիլի սուր դեֆիցիտ կա, իսկ եղածն էլ, մեղմ ասած, անորակ է:

«Փաստի» հետ զրույցում գյուղոլորտի մասնագետները նշում են, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ եղավ ամռանը լոլիկի պարագայում: Ավելին, ոմանց համոզմամբ, մինչև տարեվերջ մսի հերթական գնաճը կարձանագրվի, իսկ Ամանորից հետո հնարավոր է կարտոֆիլի գնի նոր բարձրացում: Գուցե սպասենք հերթական խորհրդին՝ ասենք, մակարոնեղեն ուտելու կոչո՞վ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: