Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
Քաղաքականություն
25.06.2026 | 17:53
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայրցամաքային Եվրոպայի հարցերով դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի հետ: Այս մասին Հաջիևը հայտնել է սոցցանցերում գրառմամբ, գրում են ադրրբեջանական լրատվամիջոցները։
Հաջիևը հայտարարել է, որ «նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Էմանուել Մակրոնի միջև անցյալ ամսվա հեռախոսազրույցի ոգով քննարկել են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները ու տարբեր մեղադրանքներ հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

