Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Վճռականորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության անհիմն պատասխանները, որոնք հունիսի 23-ին հրապարակվել են խորհրդարանի կայքում՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցությանը, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայերի կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին ադրբեջանա-հայկական  խաղաղության գործընթացում  և մարդու իրավունքներին Ադրբեջանում»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պատասխանների վերաբերյալ։

Նա նշել է, թե ֆրանսիական կողմի պատասխանները, իբր, ևս մեկ օրինակ են «այն կողմնակալ մոտեցման», որ ֆրանսիական կողմը «վաղուց ցուցաբերել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ»։

«Չնայած պատասխանները լայնորեն անդրադառնում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստանի անվտանգությունը, «Լեռնային Ղարաբաղի հայերը», «Ադրբեջանում պահվող հայկական ծագում ունեցող անձինք», ցավալի է, որ դրանք չեն անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիան, այդ ընթացքում կատարված ավերածությունները, մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիների տեղահանումը որպես ներքին տեղահանված անձինք և փախստականներ, անհետ կորած անձանց ճակատագիրը և Հայաստանի կողմից ականապատման սպառնալիքը»,- ասվում է հայտարարությունում։

Հաջիզադեն հայտարարել է, թե չնայած Ֆրանսիան ներկայանում է որպես խաղաղության գործընթացի կողմնակից, Հայաստանի հետ պաշտպանական համագործակցությունը և EUMA առաքելության առաջխաղացման վրա նրա հատուկ շեշտադրումը «ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ֆրանսիան հեռու է չեզոք լինելուց տարածաշրջանում»։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, նրա սպառազինելը և տարածաշրջանում միակողմանի քաղաքական դիրքորոշման ցուցադրումը չեն ծառայում խաղաղությանը: Ընդհակառակը, նման քայլերը խրախուսում են ռևանշիստական ​​տրամադրությունները և խաթարում կարգավորման գործընթացը»,- նշել է նա։

Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին՝ Հաջիզադեն նշել է, թե «հայ գերիների և ձերբակալվածների» մասին հայտարարությունները, իբր, լիովին հակասում են իրականությանը:

«Այս հարցը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելը և դատարանի որոշումը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Ադրբեջանում պահվող հայազգի անձինք պատասխանատվության են ենթարկվել որոշակի հանցավոր արարքների համար՝ համաձայն ազգային և միջազգային օրենսդրության: Անջատողական առաջնորդներն ու հայազգի այլ անձինք, որոնց մասին Հայաստանի հետ մեկտեղ Ֆրանսիան հոգ է տարել գրեթե 30 տարի, դատապարտվել են պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ լուրջ հանցագործությունների համար և կրում են իրենց պատիժը։ Ծիծաղելի է, որ Ֆրանսիան, անտեսելով ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը Հայաստանում և նախկին օկուպացված տարածքներում, մզկիթների ոչնչացումը և դրանց նկատմամբ վանդալիզմի դրսևորումները, մեկնաբանում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության մասին պնդումները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի