Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է

Լուրեր

22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, թե իր ընտանիքի նկատմամբ «քաղաքական բռնաճնշումները շարունակվում են»։

«2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից։ Ճակատագրի հեգնանքով այդ որոշումը կայացվել է արցախցի, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանի միջոցով։ Քույրիկս արդեն 30 տարուց ավելի աշխատում է այդ կենտրոնում, իսկ վերջին՝ 22 տարին պաշտոնավարում է փոխտնօրենի պաշտոնում։ Նա Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի եզակի մասնագետներից մեկն է, դեղագործական գիտությունների թեկնածու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ․․․ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է, այն դեպքում, երբ նա ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և որևէ հրապարակային կամ հանրային խոսքով հանդես չի եկել»,- գրել է քաղաքական գործիչը։

Այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքն է հրահանգ տվել աշխատանքից ազատելու Ղազարյանի քրոջը, նախարարը այսպիսի պատասխան տվեց։

Անահիտ Ավանեսյան. «Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր Դեղերի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, եթե չեմ սխալվում, և նրա ազատման հետ կապված որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականում լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր հինգ-վեց տարի առաջ»։

Լրագրող. «Այսինքն Դուք ժխտո՞ւմ եք»։

Անահիտ Ավանեսյան. «Ես չգիտեմ»։

Լրագրող. «Ձեր ցուցումո՞վ չի եղել, Դուք պնդո՞ւմ եք, տիկին Ավանեսյան»։

Անահիտ Ավանեսյան. «Հարգելիներս, ես ցուցումներ և հանձնարարականներ տալիս եմ։ Եվ ես այս պահին էլ ասացի, որ տնօրենի որոշմամբ իրականացվել են հաստիքների փոփոխություն և ազատումներ»։

Լրագրող. «Դուք կապ ունե՞ք նրա ազատման հետ»։

Անահիտ Ավանեսյան. «Չկա մի բան  իմ համակարգում կատարվող, որի հետ կապ չունենամ»։

Լրագրող. «Այսինքն՝ Դուք եք հորդորել, որ հեռանա»։

Անահիտ Ավանեսյան. «Ես ոչ մեկին ոչինչ չեմ հորդորել։ Ես, ընդհանուր առմամբ, մեր բոլոր պետական բժշկական կենտրոնների, ՊՈԱԿ-ների կադրային քաղաքականության ընդհանուր գծերն եմ որոշում։ Եվ ասացի՝ տեղի է ունեցել հաստիքների փոփոխություն, իսկ թե որ հաստիքում ով է մնալու, այդ որոշումը իրականացրել է ղեկավարը»։

Լրագրող. «Իսկ ինչո՞ւ է ինքը հեռացել»։

Անահիտ Ավանեսյան. «Չգիտեմ, հարցրեք»։

Լրագրող. «Տիկին նախարար, Դուք, կարծես թե, չհերքեցիք, որ ցուցումը Դուք եք տվել, կամ կապ ունեք այդ ամենի հետ։ Այսինքն՝ Ձեր իմացությամբ է եղել, ոնց ուզում եք ձևակերպեք։ Ինչո՞ւ, օրինակ, ո՞րն է հիմք հանդիսացել, եթե Լիլիթ Ղազարյանից գոհ են համակարգում, և որևէ լուրջ խնդիր չի առաջացել»։

Անահիտ Ավանեսյան. «Լիլիթ Ղազարյանից գոհ լինելու հանգամանքը կապված է նրա գործատուի հետ։ Եվ նորից եմ կրկնում՝ բավական է քաղաքական մանիպուլյացիաներով զբաղվել, ինչի մեծ փորձը ունի պարոն Ղազարյանը… Եթե քաղաքական որևէ հեռացում լիներ, դա կիրականացվեր հինգ տարի առաջ և այս հինգ տարիների ընթացքում պարոն Ղազարյանի գործունեությունը, ճիշտն ասած, քաղաքական դժվար է գնահատել… չեմ ուզում խորանալ գնահատականներ տալ, դա իր գործն է։ Նորից եմ կրկնում՝ հինգ տարիների ընթացքում բավական ժամանակ ունեինք հեռացնելու քաղաքական ենթատեքստով։ Նման բաներ մեր համակարգում չկան։ Իսկ մեր համակարգում ամեն օր էլ ընդունվում և ազատվում է աշխատանքից»։

Ռոզա Վարդանյան