Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Էդգար Մանասյանի, այսօր քննվում է  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով 2025-ի սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։

Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են այն բանում, որ «ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին նույնաբովանդակ հայտարարություններ է արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին, 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցն ու վարույթ նախաձեռնվեց։ Այս վարույթը նախաձեռնելուց 4 օր անց՝ հունիսի 21-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսել է նաև News.am-ին տված հարցազրույցում։

Այս հարցազրույցից 4 օր անց՝ հունիսի 25-ին, ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հայաստանում ահաբեկչություն և իշխանությունը զավթելը նախապատրաստելու կասկածանքով, նրան մեղադրանք են ներկայացրել և կալանավորել։ Դրանից մեկ օր անց՝ հունիսի 26-ին, քրեական հետապնդում է հարուցվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, նա նույնպես ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է 2024-ին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։ Ի պատասխան այս մեղադրանքի՝ Դատախազությունից հայտնում են, որ Աջապահյանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։

«Սա վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները»,- հայտնել են Դատախազությունից:

Դատախազությունը առաջին ատյանում գործի քննության ընթացքում պահանջել է հոգևորականին դատապարտել ոչ թե երկու, այլ երկուսուկես տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը պահանջել է նրան արդարացնել։ Վերաքննիչ դատարանում դատական ակտը բողոքարկել  էին և՛ պաշտպանները, և՛ Դատախազությունը։ Գործը վերաքննիչ դատարանում քննվում էր դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, իսկ կազմի դատավորներն էին Նարինե Հովակիմյանն ու Վաչե Մարգարյանը։ 


Արաքս Մամուլյան