ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտվեց նաև A խմբում, որի հաղթողի կոչումը 100 տոկոսանոց ցուցանիշով նվաճեց Մեքսիկայի հավաքականը:
Երրորդ տուրում մեքսիկացիները 3:0 հաշվով հաղթեցին Չեխիայի հավաքականին ու վաստակեցին 9 միավոր:
Խմբի մյուս խաղում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը 1:0 հաշվով ուժեղ գտնվեց Հարավային Կորեայի թիմից ու 4 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Կորեացիները 3 միավորով գրավեցին երրորդ տեղը, իսկ խմբի հետնապահ չեխերն ունեն 1 միավոր։
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026, երկրորդ տուր
A խումբ
Չեխիա – Մեքսիկա՝ 0:3 (տեսանյութ)
Մատեո Չավես Գարսիա, 55, Խուլիան Կինտերոս, 61, Ալվարո Ֆիդալգո, 90+4
Հարավաֆրիկյան Հանրապետություն – Հարավային Կորեա՝ 1:0 (տեսանյութ)
Տապելո Մասեկո, 63