Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանը Վաշիգտոնին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից որևէ տուրք կամ վճար չի գանձվում, գրում է Reuters-ը։

Երկու երկրները, որոնք երկուշաբթի Շվեյցարիայում ավարտել են բանակցությունների առաջին փուլը, հակասական մեկնաբանություններ են ներկայացրել Իրանի համար ֆինանսական խթանների, Հորմուզի նեղուցի վերահսկողության և Իսրայելի կողմից Լիբանանում զուգահեռ պատերազմի վերաբերյալ, որոնք բոլորն էլ պատերազմը դադարեցնելու համար անցյալ շաբաթ ստորագրված շրջանակային համաձայնագրի հիմնական ասպետկտներն են։

Թրամփը քննադատության է ենթարկվել համաձայնագրի վերաբերյալ երկրի ներսում, այդ թվում՝ Հանրապետական ​​կուսակցության կոշտ գծի ներկայացուցիչների կողմից։

«Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ չնայած կեղծ լուրերին՝ Իրանը որևէ տուրք, ապահովագրական վճար կամ այլ վճար չի պահանջում կամ չի ստանում Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ Եթե սա կեղծ տեղեկատվություն է, բանակցություններն անմիջապես կավարտվեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, թե Միացյալ Նահանգներն Իրանին որևէ գումար չի տվել կամ որևէ միջոց չի հատկացրել։

«Մենք կազատենք միջոցների մի մասը, որն ամբողջությամբ վերահսկում ենք, կօգտագործենք մեր ֆերմերներին և անասնապահներին օգնելու համար՝ գնելու եգիպտացորեն, ցորեն, սոյա և այլ ապրանքներ։ Իրանը հուսահատորեն կարիք ունի սննդի, և մենք դրանք կգնենք նրանց համար բացառապես Միացյալ Նահանգներից»,- վստահեցրել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի