Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ ընդհանուր արժողությամբ նվերներ է տվել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերների հաշվառման ձևաթղթից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան էր ժամանել երկօրյա պետական այցով։ Այցի շրջանակում նա Երևանում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։

Մայիսի 4-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, նախագահական նստավայրում կազմակերպվել էր պետական ընթրիք։  Դրա ընթացքում Մակրոնը Փաշինյանին նվիրել է Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանը, որի արժեքը գնահատվել է 1 մլն 265 հազար դրամ։

Վարչապետը նույն օրը ստացել է ևս մեկ նվեր՝ Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է 1818 թվականին Վենետիկում։ Գրքի արժեքը գնահատվել է 308 հազար դրամ։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ  կանոններ։  Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:   

 

Անի Թամրազյան