ԸՆԴՀԱՏՎԱԾ ԵՐԱԶԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ.ԱՐԳԻՆԱ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 22. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի Արգինա համայնքը հիմնադրվել է 1983 թվականին 586 բնակիչ ունեցող համայնքում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:

Մարզկենտրոն Արմավիրից գտնվում է 38 կմ հեռավորության վրա:

«Գյուղը հիմնվել է 1983 թվականին, իսկ 80-ականների վերջերին էլ սովետմիությունն էլ փլուզվեց, մեր գյուղի շինարարությունն էլ դադարեց: Դրանից հետո ոչ մի շինարարություն գյուղում չի իրականացվել: Մինչ այդ էլ մշակույթի տուն չի կառուցվել և մինչև հիմա չկա: Այդ պատճառով մեր երիտասարդները մշակութային կյանքից դուրս են մնացել »,- մեզ հետ զրույցում պատմում է Արգինա համայնքի ղեկավարը:

Գյուղը երբևէ մշակույթի տուն չի ունեցել: Գյուղի երեխաները մշակութային տարբեր խմբակներ հաճախել են հարակից գյուղերում։ Տրանսպորտային խնդիրներն ու ժամանակի կորուստը պատճառ են դարձել, որ երեխաների՝ մշակութային խմբակներում ուսանելը կիսատ մնա: «Եթե չկա մշակութային օջախ, ապա ի հայտ չեն գալիս տաղանդավոր երեխաներ, բնականաբար, այդ երեխաների իղձերն ու երազանքները մնում են կիսատ»,-շարունակում է գյուղապետը:

Ռոստամ Արոյանը պնդում է՝ մշտապես մշակութային տան հարցը բարձրացրել են իշխանությունների առաջ։ «3,5 տարեկանից սկսել եմ հաճախել Քարակերտի հոգևոր դպրոցի պարի խումբը: Գնում էի երթուղայինով, 2 տարի հետո դասերիս պատճառով ընդհատվեց, էլ չէի հասցնում դասերիս հետ պարի գնալ»,- պատմում է պարը կիսատ թողած 15-ամյա Հասմիկ Դանիելյանը:

Քարակերտ գյուղը Արգինայից գտնվում է մոտ 10 կմ հեռավորության վրա։ «Ես պարել շատ էի սիրում և ուզում էի պարն ինձ համար դառնար մասնագիտություն, բայց կիսատ մնաց, այժմ էլ մտածում եմ այլ բնագավառում մասնագիտություն ընտրելու մասին: Հիմնական խնդրին այն է, որ մեր գյուղում չկա մշակույթի տուն, այդ իսկ պատճառով իմ ցանկությունն ու երազանքը մնաց անկատար»,- ափսոսանքով նշում է Հասմիկը:

Նա ասում է՝ պարային համերգներին հետևում է հեռուստացույցով, Երևան գնալու հնարավորություն չունի 15-ամյա աղջիկը դեռ շարունակում է փափագել պարը շարունակելու հնարավորության մասին: «Կուզենային մեր գյուղում մշակույթի տուն լիներ, և ես նորից հաճախեի պարի կամ նկարչության. ես նաև լավ նկարում եմ»,- ասում է նա:

«Քանի որ մշակույթի կենտրոն չկա, երեխաները բոլորն էլ ընդունակ են, եթե լինի, ամեն մեկն էլ մի տաղանդով առաջ կգնա, բայց որ չկա, չեն կարողանում: Քարակերտ են գնում դժվարությամբ, ով ատվո ունի՝ տանում է, բայց միշտ չեն կարա: Էսօրվա դրությամբ գյուղի ահագին բնակիչներ ավելանալու տեղ պակասում են, գնում են Ռուսաստան և այլ տեղեր: Բնությունն էլ մեզ պատժում է…»,- ասում է գյուղի բնակիչներից 58-ամյա Գագիկ Սահակյանը:

Բնակիչները Արգինան լքում են, տեղափոխվում մայրաքաղաք, որպեսզի երեխաները զրկված չմնան մշակութային կյանքից. «Հասմիկն, օրինակ, իմ աչքի առաջ է գնացել, եկել, բայց ծնողներն ի վիճակի չեն ամեն անգամ տանեն բերեն: Իրանք էլ հող են մշակում, գյուղացի մարդ են, էրեխեն էլ գազելով գնալ-գալով դասից էր ուշանում, չէր հասցնում դասի ժամին դուրս գար: Դրա համար էլ էրեխու երազանքը կիսատ մնաց, դուրս եկավ, բայց ընդունակ երեխա էր»:

«Ես ընդհանրապես թատրոն չեմ գնացել, գյուղի էրեխեքին էլ տարին մեկ դպրոցից տանեն, թե չտանեն՝ էդ ա»,- ցավով նշում է մեր զրուցակիցը:

Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ, բուժկետ։ «Գյուղում մշակույթի կենտրոն չկա, երեխաներն արտակարգ երեխաներ են, ձգտում են ինչ-որ տեղ գնան, սովորեն, բայց էդ հնարավորությունը չկա: Գյուղից դուրս կա հնարավորությունը, բայց ծնողները հնարավորություն չունեն: Մտնում եմ իրենց տուն, պարում են, ուրախանում հեռուստացույցի դեմը: Խնդրում եմ մեր կառավարությունից, որ մեր գյուղում էլ լինի մշակույթի կենտրոն, որ մեր երեխաներն էլ ապագա ունենան»,- ասում է Արգինայի բնակչուհի Սոֆիկ Հովհաննիսյանը:

Արմավիրի մարզի 13 համայնքում չկա մշակույթի տուն։