Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
23.06.2026 | 20:13
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները
23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Ստեփան Դանիելյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում ընդդիմության պարտության պատճառներին, իշխանության գործելաոճին, հետընտրական զարգացումներին և երկրի ապագային վերաբերող հարցերի։

Դանիելյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներն իր համար անակնկալ չէին։ «Ընտրություններից առաջ ես մի շարք հարցազրույցներ եմ ունեցել, նաև գրել էի, որ այս անձնավորությունը, որն այսօր վարչապետ է, ինքը ոչ մի պարագայում իշխանությունը չի հանձնելու։ Այս անձնավորությունը ոչ մի դեպքում իշխանություն չի տալու, և ինքը որևէ իրավական և սահմանադրական, բարոյական, կարմիր գծեր չունի», – նշել է նա։

Խոսելով ընդդիմության պարտության պատճառների մասին՝ Դանիելյանն ընդգծել է ռազմավարական սխալները։ «Ընդդիմությունը, իհարկե, շատ լուրջ սխալներ է գործել, և ընտրություններից առաջ իհարկե, հասկանալի էր, որ պետք է միասնական խոշոր բլոկներով գնալ և միասնական շտաբ ստեղծել և համագործակցել։ Ամեն դեպքում, գոնե մի սեղան լիներ, որտեղ հավաքվեին և ստրատեգիա և տակտիկա մշակեին», – ասել է նա։

Ի պատասխան հարցին, թե ինչու ընտրություններից հետո մարդիկ փողոց դուրս չեկան, ինչպես լինում էր նախկինում, Դանիելյանը պարզաբանել է, որ փողոցի գեներացումը նաև իշխանության ցանկությունն էր, որին ընդդիմությունը չտրվեց։

«Երկու ընտրություն է եղել, որ անցել է չափազանց հանգիստ։ Երկու ընտրություններն էլ՝ այդ հանգիստ ընտրությունները, երբ փողոց չի եղել, շատ վատ ավարտ ունեցան։ Ինչի՞ էր այս անձնավորությունը ուզում, որ փողոց հավաքվի։ Ինքը կորցնելով իր լեգիտիմությունը ընտրությունների առումով, ինքը ուզում էր այդ լեգիտիմությունը ստանալ փողոցում։ Նա ասում էր՝ եթե դուք ասում եք՝ այդքան 700 քանի հազար մարդ չկա, որ ինձ ձայն է տվել, մարդկանց հանեք փողոց, ապացուցեք, որ այդ մարդիկ ինձ չեն քվեարկել, ես էլ իմ մարդկանց կհանեմ փողոց, կտեսնենք՝ ում մարդիկ են ավելի շատ։ Այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ է անում, որ հիմա փողոց չի հավաքում»։

Ըստ Դանիելյանի՝ բողոքի ալիքի համար դեռ առիթ կլինի, քանի որ աշնանը սպասվում է տնտեսական ծանր վիճակ։ «Մենք գալու ենք մի իրավիճակի աշնան վերջում, երբ որ մեզ մոտ լինելու է տնտեսական լրջագույն խնդիրներ։ Եվ այն մարդիկ, որոնք իրոք հավատացել են, որ իրենց կենսամակարդակը բարձրանալու է, և Հայաստանը զարգանում է, առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ձայն են տվել Փաշինյանին, ես կարծում եմ՝ հենց իրենք են պահանջելու, որ փողոց հավաքվի և բողոքի ցույցեր լինեն», – կանխատեսել է նա։

Դանիելյանի կարծիքով՝ երկրում առկա է սահմանադրական իրավունքների խախտման խնդիր, որը դուրս է զուտ ընտրական գործընթացներից։ «Հիմա Հայաստանում այս իրավունքները արդեն չեն գործում, և մենք տոտալիտար համակարգում ենք ապրում։ Եթե երկրի ղեկավարն ասում է՝ ես բոմժ եմ սարքելու այսինչ մարդկանց, դա նշանակում է՝ սեփականության իրավունքը Հայաստանում չի գործում։ Եթե սեփականության իրավունքը չի գործում, իմացեք, որ պետություն կառուցել չի լինի», – նշել է նա։

Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական գործին՝ Դանիելյանը այն որակել է որպես շինծու և իրավական հիմքերից զուրկ։ «Բնականաբար, գործը փակ է, իրավաբանները, փաստաբաններն ասում են՝ եթե նույնիսկ այդ գաղտնիքի պահանջը չլիներ, այդտեղ բան չկա, որ մենք բացահայտենք։ Երկրորդը՝ այդ նիստին Անդրանիկ Թևանյանն արդեն պատգամավոր չէր։ Երրորդը՝ կան պատգամավորներ, որ ստորագրում են գաղտնիությունը պահելու  փաստաթուղթ, որ մտնեն արխիվ և այդ նյութերին ծանոթանան։ Անդրանիկ Թևանյանը նույնիսկ այդ փաստաթուղթը, երբ որ պատգամավոր է եղել, չի ստորագրել», – պնել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան