Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով

Լուրեր

07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն դեռևս չկա։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դեռ ոչ»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք որևէ հստակություն կա, թե երբ է Փաշինյանն այցելելու Մոսկվա։

Նա, միաժամանակ, հայտարարել է, թե Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես «Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձ»։

«Մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների կողմից ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու համառ փորձեր, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է։ Միևնույն ժամանակ, նրանք առաջ են մղում այն ​​պատրանքային պատկերացումները, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած և միշտ միմյանց օգնելու եկած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող են վերանայվել»,- հայտարարել է Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի ժամանակ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում է այցելել Ռուսաստան՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի