Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը

Լուրեր

23.10.2026 | 12:54
Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
23.10.2026 | 12:43
Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
23.10.2026 | 12:34
Ադրբեջանում պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
Բոլորը

Բռնակցած Ղրիմի «Արտեկ» մանկական ճամբարը չեղարկել է առաջիկա հերթափոխների ընդունելությունը։ Այս մասին  հայտնում է Քսենիա Սոբչակի «Кровавая барыня»  տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով սոցիալական ցանցերում երեխաների ծնողներից ստացված հաղորդագրությունները, գրում է Meduza-ն։

Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ հունիսի 22-ից սեպտեմբերի 1-ը թերակղզում մանկական ճամբարների համար տեղերի ամրագրումը, ինչպես նաև խմբերի ընդունումն արգելվում է։

«Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին։ Ստեղծված իրավիճակում այս միջոցառումներն անհրաժեշտ են հասարակական անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Աքսյոնովը։

Ծնողների խոսքով՝ Կերչում առանց բացատրության հետ են վերադարձրել ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող ավտոբուսը։

«Այսօր պետք է հերթափոխ լիներ, բայց «Արտեկը» հրաժարվել է ընդունել երեխաների մի մասին՝ առանց բացատրության։ Երեխաները ստիպված են եղել գիշերել Կերչում՝ ինչ-որ քոլեջի շենքում»,- ասել է երեխաներից մեկի մայրը։

Նշվում է, որոշ ուղեկցորդներ և կազմակերպիչներ «տեղեկացվել են երեխաների խմբերի հնարավոր վերադարձի և իրենց բնակության վայրեր տեղափոխվելու մասին»։

Մեկ այլ երեխայի մայր էլ հայտնել է, որ իր որդին պետք է գնար Ղրիմի «Արտ Քվեսթ» ճամբար, սակայն նրանց ասել են, որ ճամբարը չի տեղավորի նոր հերթափոխը։

Որոշ ծնողներ պնդում են, որ իրենց երեխաներն արդեն ճամբարում են։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հրաժարվել է հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։

«Գործընկերները հարցեր են տալիս մանկական ճամբարների, մասնավորապես, «Արտեկի» վերաբերյալ։ Առաջարկում եմ սպասել մինչև առավոտ։ Ամեն ինչ պարզ կդառնա բոլորի համար։ Թերակղզում իրավիճակը բարդ է, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,- գրել է նա տելեգրամում։

Մայիսի վերջից Ղրիմում շարունակվում է վառելիքի ճգնաժամը, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվում են վառելիքի ցիստեռնների և այլ բեռնատարների վրա, որոնք թերակղզին վառելիքով են մատակարարում P-280 «Նովոռոսիա» մայրուղով։ Հունիսի լույս 21-ի գիշերը, ուկրաինական հարձակումից հետո, Ղրիմի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ էլեկտրացանցի «տեխնոլոգիական վնասի» պատճառով։ Իշխանությունները խնդրել են թերակղզու բնակիչներին սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը՝ մինչ խափանման խնդիրը լուծվելը։ Սևաստոպոլում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատման գրաֆիկ է սահմանվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի